07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

“ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: 

Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույթներին: Եվ դրանում բավականին մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը: 

Որպես ազատ խոսքի ու բազմակարծության ամբիոն եւ քաղաքացիական հասարակության կայացման առաջամարտիկ՝ հայաստանյան մամուլն իր ծանրակշիռ մասնակցությունն ունի երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում: Լիարժեք ու ազատ գործունեություն ապահովող անկաշկանդ միջավայրում դուք ոչ միայն արձանագրում եք փաստերն ու երեւույթները, այլեւ նպաստում հասարակության եւ իշխանությունների ավելի ակտիվ ու օբյեկտիվ քայլերին: 

Համոզված եմ, որ երբ գալիք տարի միասին կնշենք հայկական առաջին պարբերականի՝ ՙԱզդարար՚-ի հիմնադրման 220-ամյակը, արձանագրելու ենք հայրենական մամուլի ավելի արժանապատիվ կեցվածք, ավելի նպատակասլաց եւ հայրենանվեր գործունեություն, ավելի արժեքավոր խոսք՝ ի շահ մեր երկրի, ժողովրդի, հասարակության: 

Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն ու լավատեսություն, նոր գաղափարներ եւ ստեղծագործական հաջողություններ՚:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ