20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ` ԼՂՀ-ը միանա ՌԴ-ին

”Ես ինքս նամակը չեմ կարդացել, բայց եթե նման բան լինի, վատ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը` խոսելով գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակի մասին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

”Ես դեմ չեմ, որ Ղարաբաղը միանա Ռուսաստանին”,-նշեց նա:

Ըստ պատգամավորի` ԼՂՀ-ի համար շատ ավելի շահեկան կլինի Ռուսաստանի կազմում հայտնվելը: ”Ղարաբաղը միանալով կշահի անվտանգություն առաջին հերթին: Եթե տեսնում ենք` վերջը չկա, ավելի լավ չի՞ գոնե անվտանգությամբ ապահովենք Արցախին”,-նկատեց Մարկոսյանը:

Վերջինս չի կարծում, թե ՀՀ իշխանությունն է հրամայել Բալայանին նման նամակ գրել: ”Զորի Բալայանը դեռևս խորհրդային տարիներից ՌԴ գրող է եղել` ռուսական մտածողությամբ և ըստ այդմ չի կարող իշխանության ”կողմը բռնել”, դժվար թե նա իշխանության տեսակետն արտահայտեր”,-ասաց Մարկոսյանը: Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության մեծամասնությունը կողմ կլինի, թե դեմ ԼՂՀ-ն տեսնել ՌԴ-ի կազմում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ