02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսկարից հետո գեներալի կոչո՞ւմ Ցվետանա Պասկալեւային /վիդեո/

“Ազդարար”-ի համահայկական խմբագրությունն այսօր՝ հոկտեմբերի 16-ին անց կացրեց “Հարություն Շմավոնյան” մրցանակի եւ օսկարների մրցանակաբաշխություն:

Օսկարի արժանացավ նաեւ Բուլղարիայի Հանրապետության հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւան՝ Հանրայինի “Մարդ եւ Մարդիկ”, նաեւ՝ 2012թ. “Արցախի վերքերը” բազմալեզու ֆիլմի համար:

Իր խոսքում Պասկալեւան ասաց, որ պայքարը դեռ չի ավարտվել: “Ղարաբաղցիներին խոսք էի տվել եւ այժմ ես իերնց կողքին են՝ պատերազմից հետո”,-ասաց նա: Տիկին Պասկալեւան նաեւ նշեց, որ մոտ իր առաջին պարգեւը ԼՂՀ-ի նախագահից ստացել է բոլորովին վերջերս սեպտեմբերի 2-ին: “Շատերը գուցե չհավատան, բայց դա այդպես է ու գիտեք կարեւորը շքանշանը չէ, պարգեւը չէ: Այն հաճելի է, բայց գլխավորը չէ: Գլխավորն այն է, որ մարդ գիտի ինչ է անում, եւ ինչի է հասնում”,-ասաց նա:

Ցվետանա Պասկալեւան կես կատակ, կես լուրջ ասաց նաեւ, որ թոշակի անցենլու հետո թերեւս վաստակած հանգիստը վայելի Հայաստանում: “Դեռ շուտ է թոշակի գնալու համար, Դուք գեներալի կոչում պիտի ստանանք”,-իրենց հերթին նշեցին կազմակերպիչները:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ