03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Փոլադյանը ՝ «Սասնա ծռերի» դատական նիստերի մասին

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ «Սասնա ծռերի» դատական նիստին ու լրագրողների դժգոհություններին առ այն, որ նորմալ պայմաններ չկան, որպեսզի լրագրողը և օպերատորը կարողանան աշխատել։

 Փոլադյանը հայտարարեց՝  բարձրախոսներ են տեղադրվել, որպեսզի լրագրողները կարողանան ավելի հանգիստ պայմաններում աշխատել։

«Ես առաջարկում եմ  գնալ և տեսնել, թե ինչ գեղեցիկ պայմաններ ենք մենք ապահովել լրատվամիջոցների համար: Եվ ձայնն է լսելի և ունեն հաճելի օդափոխության համակարգ: Ապակին որևէ կերպով իրենց չի խանգարում: Ավելին ասեմ՝ ի տարբերություն նախորդ դատական նիստի, այս անգամ ևս լրացուցիչ երկու բարձրախոսներ ենք տարել և տեղադրել այնտեղ, որ ձեր իսկ գործընկերների համար ավելի հարմարավետ լինի ձայնը գրելուն: Ոչ թե նախորդ անգամվա նման նկարեք և դնեք կայքերում, որ վերևի բարձախոսից ենք գրում, այսօր գետնի վրա երկու հատ դրել ենք»,- տեղկացրեց Փոլադյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են դատարանի աշխատակիցները  մինչ դատարաններ մտնելը  զվվում փաստաբանների պայուսակները, Փոլադյանը պատասխանեց․ «Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնաժոովը կփորձի արձանագրել փաստաբանների զննության դեպքերը: Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների նկատմամբ զննություն կատարելու փորձերի ժամանակ տեղի ունեցող հնարավոր բացասական միջադեպերն արձանագրելու և կանխելու նպատակով, խնդրում ենք նախապես տեղեկացնել ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբին՝ նիստի ժամանակի և վայրի մասին՝ փաստաբանների պալատի ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար»:

Փոլադյանը  շեշտեց՝ զննությունն իրականացվում է անվտանգության նկատառումներից ելնելով: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ