11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Զարուհուն խարույկի վրա էին հանում, հիմա՝ լռում են

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ոչ թե պարզապես մեկ կամ մի քանի հոգու կարծիք է, այլ իշխանության կողմից տարվող քաղաքականություն:  

՛՛Դեմ եմ այն մոտեցումներին, որ վերջին ժամանակներում սկսվել է տարվել ու քարոզվել մեզանում: ԼՂՀ-ի անկախությունը մենք նվաճել ենք ինքնուրույն՝ մեր արյան գնով, անկախ նրանից, թե զենքը որ կողմից ենք ստացել: Իշխանությունները իրենց իշխանությունը պահելու, հարստությունը պահելու միակ միջոցը տեսնում են անկախության կորստի մեջ: Հարգելի՛ իշխանություն, ձեր հարստության պահպանության միակ միջոցը անկախության պահպանությունն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտիրսյանը:

 Հարցին, թե ում պատվերն էր այս նամակը, նա պատասխանեց, որ շատ տարբերակներ կան: ՛՛Ռուսաստանը, ՀՀ իշխանությունը և այլն, բայց  զարմանալին այն է, որ իշխանության կողմից որևէ արձագանք չկա նամակին:

Զարուհի Փաստանջյանին արդեն խարույկի վրա էին հանում ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված հարցի համար, իսկ այս պարագայում լռում են՛՛,-նկատեց Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ