14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեծ ռիսկեր

Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ նայում. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ Վիգեն Սարգսյանը:

«Լինի դա ռուսական զենք, թուրքական զենք, թե ինչ, դա մեծ ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է որոշումներ կայացնելու յուրաքանչյուր պահի»,-հավելեց նախարարը՝ խոսելով ռուսական զենքը Ադրբեջանին մատակարարելու մասին: ՊՆ-ը նկատեց, որ ՀՀ-ն ունի ՌԴ-ի հետ պայմանագրեր. «Մենք ստանում ենք այն զինամթեքրը, որ գնում ենք, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով: Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգևորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, նա անկեղծ չի լինի»:

Խոսելով զինակոչից՝ նախարարը հայտնեց, որ արդեն այս զորակոչից հետո կմեկնարկի ՊՆ նոր նախագծերից ևս մեկը՝ «Դիտակետը». ««Դիտակետ» նախագծով յուրաքանչյուր զորացրված տուն կայցելեն սոցիոլոգներ, ովքեր մոտ 50 հարցից կազմված հարցաթերթի միջոցով կպարզեն զորամասում եղած հարաբերությունները, կենցաղային պայմանները և այլն»,- ասաց Վ. Սարգսյանն՝ ընդգծելով՝ հարցումը լինելու է լիովին անանուն. «Նշվելու է միայն զորամասը, մենք ապահովելու ենք անոնիմությունը։ Որից հետո բոլոր տվյալները հավաքվելու են մի ընդհանուր բազայումու արդենսեպտեմբերին կունենանք այդ պատասխանների հիման վրա ձևավորված ամբողջական պատկեր»,- եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ