13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան խաղի մասին իր կարծիքն է արտահայտել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

՛՛Տղաներին ես շնորհակալություն կասեմ, որ մինչեւ վերջ պայքարեցին: Ճիշտ է, ինչ-որ բան չստացվեց, չկարողացանք հաղթական հաշիվը պահպանել, բայց մենք պետք է մեր սխալների վրա սովորենք, մենք պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ ավելի լավ արդյունք կարող էինք հասնել, բայց հաջորդ անգամ կանենք այն ամենը, ինչ չստացվեց այս մրցափուլում: Հաճելի է, որ ինձ ճանաչում են Իտալիայում, բայց չեմ պատրաստվում կանգնել, որովհետեւ ավելին կարող եմ անել: Շնորհակալ եմ երկրպագուներից, ովքեր ցավում էին մեզ համար, ովքեր եկել էին մարզադաշտ եւ մեր կողքին էին մինչեւ վերջին պահը՛՛,- նշել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ