Այդ զանգվածը դեռ լկտի է. հոգևորականները միացան
Այս պահին Ալեքսանդր Թամանյանի արձանի տարածքում շարունակվում են հավաքվել մարդիկ, ովքեր դեմ են գենդերային օրենքի ընդունմանը:
Նրանք երթ-ակցիայով շարժվելու են ՀՀ կառավարության շենքի մոտ: Նախաձեռնությունը գտնում է, որ ՛՛գենդեր՛՛ բառը օրենքից հանելը, ինչին կառավարությունը գնաց հասարակական ճնշման տակ, չի փոխում օրենքի էությունը:
“Ոչ գենդերային այլասերությանը” նախաձեռնության համահեղինակ Արման Մխիթարյանը Henaran.am -ի հետ զրույցում նշեց, որ 2013թ. մայիսի 20-ին ընդունված գենդերային օրենքում ՛՛փորձ է արվել հայոց լեզվի դաշտ բերել “գենդեր” կամ “գենդերային նորամուծություն”, որը սահմանվել է”տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք”: Մինեւնույն ժամանակ որդեգրվել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանման գերակայությունը:
Ակցիային մասնակցում են նաեւ գենդերի դեմ պայքարող մի շարք խմբեր, քահանաներ:Տեր Կյուրեղ քահանա Տալյանը միացել է երթին, քանի որ կարծում է,թե օրենքը վտանգավոր է.”Վտանգավոր է, քանի որ այդ զանգվածը, արդեն իսկ դեռ իրենց պաշտպանող օրենք չունենալով այդքան լկտի և ագրեսիվ է, բա որ օրենքն ունենա ինչ կկատարվի: Սա մի ական է՝ ռումբ է, որ դրվում է ընտանիք-ինստիտուտի հիմքում “:
Այդ թվում` “Քրիստոնյաններն ընդդեմ մարդկանց համարակալման” միությունը, որի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը այսօր եւս նամակ կփոխանցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: