10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը ավարտեց ելույթները ընտրական փուլում. աղյուսակում 5-րդն ենք /վիդեո/

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում B խմբում վերջին հանդիպումը: Խաղը կայացավ իտլական Նեապոլ քաղաքի ՛՛Սան պաոլո՛՛ մարզադաշտում:

Պետք է նշել, որ խաղը հաջող սկսեց մերհավաքականի համար եւ արդեն 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո իտալացիները կամաց-կամաց խաղը վերցրեցին իրենց ձեռքը, բայց հաշիվը վերականգնեցին մեր սխալից հետո: Արթուր Եդիգարյանը սխալվեց, որից հետո Ալեսանդրո Ֆլորենցին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

33-րդ րոպեին Օզբիլիզը մոտ էր հաջողությանը, բայց Մարկետին փրկեց իտալացիներին: Դրանից հետո մի շարք պահեր ունեցավ Լորենցո Ինսինյեն, սակայն առաջին խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց:

Երկրորդ խաղակեսում իտալացիները սկսեցին ավելի հաճախ գրոհել. նրանց կամ Բերեզովսկին էր փրկում,  կամ շեղ էին հարվածում: Խաղի 70-րդ ևոպեին մերոնք վաստակեցին անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով կրկին առաջ մղեց մեր հավաքականին: Միայն թե հաղթանակի բերկրանքը կարճ տեւեց: 76-րդ րոպեին այս անգամ Մարիո Բալոտելին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Քիչ անց Բալոտելին փորձեց տուգանայինից գրավել մեր հավաքականի դարպասը,  բայց Բերեզովսկին տեղում էր: 80-րդ րոպեին հաջողությանը մոտ էր Վարազդատ Հարոյանը, բայց հարվածը բարձր էր: Խաղավերջում կրկին Բալոտելին մոտ էր հաջողությանը, բայց շեղ հարվածեց: Այսպիսով, գրանցվեց ոչ ոքի՝ 2-2:

Հայաստանը այս ընտրական խմբում վաստակեց 13 միավոր եւ գրավեց 5-րդ հորիզոնականը: Խմբից առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիան, երկրորդը Դանիան էր, երրորդը Չեխիան, չորրորդ հորիզոնականում հայտնվեց Բուլղարիան: Աղյուսակը եզրափակեց Մալթան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ