20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հյուրընկալվեց Լիոնում

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված  համագործակցության երկրորդ համաժողովի մասնակիցների համար Լիոնի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական հյուրընկալություն:

Հյուրընկալության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին` համաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար, այն գնահատելով որպես Երևանի և Լիոնի միջև առկա սերտ համագործակցության ևս մեկ խոսուն ապացույց.

՛՛Լիոնի հետ գործընկերային մեր հարաբերությունները շուրջ 20 տարվա պատմություն ունեն, ինչը մեր կապերի ամրության լավագույն ապացույցն է: Մենք կարևորում ենք ֆրանսիական քաղաքների և ռեգիոնների հետ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումը, և սա, վստահ եմ, Հայաստանից ժամանած իմ բոլոր գործընկերների կարծիքն է:

Առաջիկա համաժողովը ևս մեկ լավ հնարավորություն է՝ գործընկերներով հանդիպելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և, իհարկե, նաև ամփոփելու և գնահատելու արդեն կատարած աշխատանքներն ու ծրագրելու նորերը։ Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում ես կարևորում և բարձր եմ գնահատում, նաև, ինչու չէ, ընդօրինակելի եմ համարում Երևանի ու Լիոնի միջև տարիների ընթացքում ձևավորված բարեկամական և գործընկերային կապերն  ու  հարաբերությունները՛՛,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով անցած 20 տարիների ընթացքում քաղաքային տնտեսության բազմաթիվ բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը ներկայումս իրականացվում է եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում, որով հստակ նախանշված են գործակցության ոլորտները, պատասխանատուներն ու իրականացման ժամանակացույցը։

«Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների համատեքստում մեր քաղաքների և ռեգիոնների միջև ապակենտրոնացված համագործակցությունն իրապես առանձնակի կարևորություն է ստանում: Եվ ես համոզված եմ, որ մեր համատեղ կամքի և նպատակաուղղված գործողությունների շնորհիվ մեզ կհաջողվի գտնել ու ձևավորել փոխգործակցության նոր ուղիներ և մոդելներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբին` հյուրընկալության համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ