15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

1400 աշխատատեղ սահմանամերձ համայնքներում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հետաքրքրվեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանից, թե սահմանամերձ գյուղերին տրված արտոնությունների արդյունքում քանի աշխատատեղ է ստեղծվել, ինչ արդյունք է տվել այդ օրենսդրական նախաձեռնությունը, ինչ ներդրումներ կան:

Փոխնախարարը պատասխանեց, որ Ազգային ժողովում փոխլրացում եղավ այդ օրենսդրության, որից հետո ձեռնոցների արտադրությամբ զբաղվող հայտնվեց, որի արդյունքում 1400 աշխտատատեղ ստեղծվեց: Նա նկատեց, որ մնացած տվյալները չունի, բայց ընդգծեց, որ լրացուցիչ սուբսիդավորը՝ համայնքներին  գյուղտեխնիկայի տրամադրումն ու վարկեր 2-3 տոկոսով տրամադրելը լրացուցիչ խթան կհանդիսանան:

Պատգամավորը Բերդում 1200 նոր աշխատատեղի համար շնորհակալություն հայտնեց բնակչության անունից, բայց ասաց, որ սահամանմերձ համայնքում ոչ մի նոր աշխատատեղ չի ավելացել: «Նախաձեռնեք աշխատատեղեր, ես կարող եմ բազմաթիվ ներքին ռեսուրսներ ասել, որոնք օգտագործելու դեպքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-նշեց նա:

Տարասյանը պատասխանեց, որ ամեն օր են դրանով զբաղվում: «Ցանկացած նոր նախաձեռնություն, որ ուղղված է աշխատատեղերի օգտագործման, մենք ողջունում ենք»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ