26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Շալվա Պիպիյայի  ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում վրացական կողմը  հետաքրքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական նոր քաղաքականությամբ, գյուղոլորտի այս տարվա ցուցանիշներով, համագործակցության ընդլայնման հնարավորություններով:

 Նախարարը հյուրերին տեղեկացրել  է, որ պետական աջակցության ծրագրերի  ու բարենպաստ բնակլիմայական պայմանների  արդյունքում,  գյուղատնտեսական տարին բարեհաջող էր և ներկայացրել գյուղոլորտի բավականին տպավորիչ արդյունքները:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է . «Կարծում եմ՝ երկուստեք ներդրված ջանքերը պետք է նպատակաուղղվեն համագործակցության հետագա ամրապնդմանը:  Ավանդաբար Հայաստանից Վրաստան են արտահանվել կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն և խաղող, իսկ Վրաստանից Հայաստան՝ ցիտրուսային մրգեր: Մեր երկրները ստորագրել են ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչը կոչված է օժանդակել դինամիկ առեւտրային հարաբերությանը եւ խոչընդոտներ չհարուցել մաքսային ճանապարհներին ապրանքների արտահանման եւ ներմուծման համար»,-ասել  է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Իր հերթին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է իր երկրի գյուղատնտեսական առաջանցիկ ծրագրերը՝ անդրադառնալով գյուղատնտեսական ռեսուրսների համատարած հաշվառմանը, ապահովագրական ծրագրերին, կոոպերացիային. «Վերջին  ամիսներին  առեւտրային բանկերը երկարաժամկետ վարկային ռեսուրսներ են տրամադրել նոր կազմավորվող գյուղատնտեսական կոոպերատիվներին  աջակցելու նպատակով, և մենք արդեն ընդունել ենք գյուղատնտեսական կոոպերացիայի մասին օրենքը»,  – տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը: Հանդիպման վերջում կողմերը ևս մի անգամ շեշտել են հայ-վրացական տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը,իսկ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյան Հայաստանի գյուղատնտեսության  նախարարին աշխատանքային այցով հրավիրել է  Վրաստան: 

                                                                               ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ