12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այսօր խմբային փուլի վերջին օրն է

Աշխարհի առաջնության ընտական փուլի եվրոպական գոտում այսօր տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները:
Ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Իտալիայի ընտրանուն: Հաղթանակը շատ քիչ հնարավորություն կտա Հայաստանին դեռեւս պահպանել աշխարհի առաջնության play-off փուլում հայտնվել: Մեր խմբում բացի մեր խաղից տեղի կունենա եւս 2 հանդիպում: Երեւանում պարտվելուց հետո բուլղարացիները սեփական հարկի տակ կփորձեն կոտրել չեխերի դիմադրությունը, իսկ Դանիան կընդունի խմբի ետնապահ Մալթայի հավաքականին:
Մյուս խաղերում Ռուսաստանի հավաքականին ոչ ոքին էլ բավական է աշխարհի առաջնության ուղեգրին տիրելու համար: Ռուսների վերջին մրցակիցը Ադրբեջանն է: Այդ խմբում Պորտուգալիան սեփական հարկի տակ կխաղա Լյուքսեմբուրգի հետ;
Կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Թուրքիայում, որտեղ դաշտի տերերը կփորձեն հաղթել աշխարհի առաջնության ուղեգրին վաղուց տիրացած հոլանդացիներին: Նույնիսկ ոչ ոքին թուրքերին կարող է զրկել երկրորդ հորիզոնականում հայտնվելուց, քանի որ Ռումինիան դժվար միավոր կորցնի Էստոնիայի հավաքականի հետ խաղում:
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ չպետք է խնդիրներ ունենա Վրաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ: Այդ խմբում Ֆրանսիան ուժերը չափելու է Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Եւս մեկ լարված հանդիպում կկայանա Լոնդոնում, որտեղ անգլիացիները կխաղան Լեհաստանի հետ եւ հաղթանակի դեպքում կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր:
Բոսնիայի հավաքականն էլ Բրազիլիա մեկնելու համար այսօր հյուրընկալվելիս պետք է հաղթի Լիտվայի ընտրանուն:
Հյուսիսային Ամերիկայում երեկոյան պարզ կդառնա, թե ովէ մասնակցելու Play-off-ին եւ ով է նվաճելու մնացած վերջին ուղեգիրը: Ուղեգրին տիրելու համար պայքարում են Հոնդուրասը եւ Մեքսիկան: Հոնդուրասը այսօր կխաղա Յամայկայի, իսկ Մեքսիկան Կոստա Ռիկայի հետ:
Հարավային Ամերիկայում էլ Չիլին ու Էկվադորը ոչ ոքի խաղալու դեպքում կարող են երկուսով հայտնվել աշխարհի առաջնությունում, իսկ Ուրուգվայը նման պարագայում կմասնակցի Play-off փուլին: Հիշեցնենք, որ այստեղից ուղեգրերին տիրել են Արգենտինան եւ Կոլումբիան:
Աֆրիկյան գոտում էլ կկայանա ընդամենը մեկ հանդիպում: Գանան սեփական հարկի տակ կփորձի ամրության մեծ պաշար ստեղծել եւ ժամանակից շուտ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ