12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայերը այլ հավաքականներում

Երեկ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը նույնպես իր մասնակցությունը կունենա այդ մրցաշարին: Բացի այդ 6 ազգությամբ հայ բռնցքամարտիկ կներկայացնի այլ երկրներ:
52 (կգ) քաշային կարգում Ռուսաստանի պատիվը կպաշտպանի Միշա Ալոյանը, ով ծնվել է Հայաստանում, բայց ազգւթյամբ եզդի է: Ալոյանը ռինգ դուրս կգա 1/16-րդ եզրափակիչ փուլից: Հոկտեմբերի 18-ին նա կմրցի բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ:
60(կգ) քաշային կարգում Բելառուսը ներկայացնելու է Վազգեն Սաֆարյանցը, ով հոկտեմբերի 20-ին մրցելու է ադրբեջանցի Էլվին Իսաեւ եւ բանգլադեշցի Ամին Մուհամադ զույգի հաղթողի հետ:
Այս քաշային կարգում Գերմանիայի մարզական պատիվը կպաշտպանի Ռոբերտ Հարությունյանը, ով այսօր մրցելու է խորվաթ Մաթեո Կոմադինայի հետ:
64(կգ) քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը այսօր կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Կլարենս Բոյանգի հետ:
Նույն քաշային կարգում Ռուսաստանի մարզական պատիվը կպաշտպանի Արմեն Զաքարյանը, ով հոկտեմբերի 18-ին կմենամարտի Անդրաշ Վադաշ – Կենդալ Էբանկս զույգի հաղթողի հետ:
69(Կգ) քաշային կարգում Արայիկ Մարությանը կրկին կներկայացնի Գերմանիան: Նա հոկտեմբերի 20-ին ռինգ դուրս կգա եւ կփորձի հաղթել թուրք Օնդեր Սիփալ եւ կոստա ռիկացի  Ջեյսոն Բլանկո զույգի հաղթողին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ