26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է նշանակում վկայել Քրիստոսի մասին

«Երբ դատելու տանեն ձեզ, հոգ մի՛ արեք, թե ինչ պիտի ասեք, կամ ինչպես պիտի ասեք, որովհետև ինչ որ պիտի ասեք, այդ ժամին պիտի տրվի ձեզ. քանի որ խոսողը դուք չեք լինելու, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով» (Մատթեոս 10:19-20)

Քրիստոս իր աշակերտներին զգուշացնելով սպասվող հալածանքների մասին, պատվիրում է նախապես չմտահոգվել, թե ինչ պիտի ասեն, երբ կանգնեն ատյանի առաջ, այդ պահին Ս. Հոգին իրենց կառաջնորդի։

Ինչո՞ւ նախապես չպատրաստել ասելիքը։ Պարզ է, որ Աստված միշտ էլ օգնում է, բայց ի՞նչ վատ բան կա, երբ մարդն իր համոզումներն ապացուցելու համար նախապես պատրաստում է իր ասելիքը։

Եթե խոսքը կոնկրետ հայացքների ու գաղափարների ապացուցման մասին է, ապա բնական է, որ պետք է։ Եթե քրիստոնեությունը պարզապես ուսմունք լիներ, ապա պետք էր նախապես մտածել փաստերի ու խոսքի տրամաբանական կառուցվածքի մասին։

Բայց խնդիրն էլ հենց դա է, որ քրիստոնեությունը ոչ թե նոր ուսմունք է, այլ՝ նոր կյանք։ Կյանք՝ Աստծո հետ ու հանուն Աստծո։ Իսկ կյանքի մասին խոսելու համար միայն բառերը և տրամաբանված եզրահանգումները բավական չեն։ Այդ խոսքերը իմաստ չեն ունենա, եթե դրանք կյանքի փորձառությունից չեն ծնվում։

Որքանո՞վ իրական են մեր վկայությունները Քրիստոսի մասին, եթե այն ինչի մասին մենք խոսում ենք, ապրված ճշմարտություններ չեն, իրական չեն հենց մեզ համար։ Այս դեպքում մեր խոսելն անիմաստ է։

Ուստի Քրիստոսի մասին վկայել, նշանակում է ոչ թե ճառել, այլ՝ ապրել այնպես, որ Աստծո սերն ու զորությունն, իմաստություն ու ճշմարտությունը մեր կյանքի ամեն վայրկայնին մեզ համար իրական լինեն։ Ոչ թե պետք է խոսել Քրիստոսի մասին, այլ՝ թույլ տալ, որ Քրիստոս խոսի մեր շուրթերով։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ