13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայերի մրցակիցները հայտնի են

Երեկ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն հայ բռնցքամարտիկները:
Արդեն հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցների անունները:

49 (կգ) քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը պայքարը կսկսի 1/32-րդ եզրափակիչ փուլից: Նրա մրցակիցվն է Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Դավիթ Ռոդրիգեսը: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 16-ին:

52 (կգ) քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի Նարեկ Աբգարյանը, ով պայքարի մեջ կմտնի 1/16-րդ եզրափակիչ փուլից: Հաջորդ փուլ դուրս գալու համար հոկտեմբերի 18-ին նա կմրցի մակեդոնացի Մուրմին Վելիի հետ:

56(կգ) քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը 1/32-րդ եզրափակիչում մրցելու է անգլիացի Գամալ Յաֆալի դեմ: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 17-ին:

60(կգ) քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Հովհաննես Բաչկովը: Վերջինս 1/16-րդ եզրափակիչ փուլում մրցելու է Կատիշո Բագվասի (Բոտսվանա) – Սան Մին Լի (Կորեա) զույգի հաղթողի հետ: Բաչկովը կմենամարտի հոկտեմբերի 20-ին:

64(Կգ) քաշային կարգում Հայաստանից ռինգ դուրս կգա Արթուր Քիրաջյանը, ով 1/32-րդ եզրափակիչ փուլում մրցելու է Յ.Դաուհալիսիվեցի հետ, ով ներկայացնում է Բելառուսը: Մենամարտը կկայանա այսօր:

69(կգ) քաշային կարգում Հայաստանի պատիվը կպաշտպանի Արամ Ամիրխանյանը: Հոկտեմբերի 16-ին Ամիրխանյանը 1/32-րդ եզրափակիչը հաղթահարելու համար կմենամարտի իսրայելցի Արտյոմ Մասիլիի հետ:

75(կգ) քաշային կարգում Արման Հովիկյանը 1/32-րդ եզրափակիչ փուլում մրցելու է Ժաեմին Ջոնգի դեմ, ով ներկայացնում է Կորեան: մենամարտը կայանալու է հոկտեմբերի 17-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ