15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

“Թագաժառանգի հարց են լուծում, ով դրսում է”

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, որում ներկայացնում է ՀՀ-ի զարգացման համար ծրագրային հինգ կետ:

”Ես նախորդ շաբաթ նամակ եմ գրել, երբ նախագահը զբաղված էր սահմանադրական փոփոխություններով … թագաժառանգի հարց են լուծում, ով դրսում է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը: 

Ապա նա ներկայացրեց ծրագրի հինգ կետերը.

”Մշակել նոր ազգային գենոֆոնդի ռեպրոդուկցիոն  անվտանգության քաղաքականություն, երկրորդ` անցում կատարել էլիտարից համաժողովրդական շինարարության, որի մասին նախորդ շաբաթ վարչապետը հայտարարեց ու հեղինակին էլ չի նշում, երրորդ`Սահմանդրության մեջ նոր Սահմանադրություն նոր տնտեսական բլոկով”:

Չորրորդ կետով Հակոբյանն առաջարկում է կուսակցությունների մասին նոր օրենք մշակել: ”Եթե հարյուր տոկոսանոց ընտրություններ են ուզում, ուրեմն բարի եղեք կուսակցություները գրանցեք ըստ գաղափարախոսության”,-առաջարկում է մարքսիստը: Վերջին կետով նա առաջարկում է նոր դիվանագիտական դոկտրինա:

Սակայն, նրա խոսքով, նախագահական նստավայրից դեռևս պատասխան չկա: ”Ինչպես և սպասում էի` не ответа, не привета”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ