07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Երեւան ջուրը՛՛ զգուշացնում է

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին  և սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 23.00-նդադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1, 5, 7, 9, 15, 17, 19, 19/1, 19/2, 23, 27, 31, 35 շենքերի, Սարմի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես հայտնեց ընկերության ՛՛Արևելք՛՛ շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին Էրեբունի բնակելի զանգվածի Խաղաղ Դոնի փողոցի 27 շենքի բակում: Կապված այն հանգամանքի հետ, որ մայրուղային ջրագիծն անցնում է զգալի խորությամբ, վթարի վերացման աշխատանքներն ուղեկցվում են որոշակի տեխնիկական բարդություններով: Խնդիրներ են առաջացնում նաև տարածքում առկա գրունտային ջրերը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ աշխատանքների ժամկետի երկարաձգման մասին  կհայտարարվի լրացուցիչ:

 

՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ