02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Բաց կառավարման գործընկերության” արդյունքները չեն գոհացնում

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեց Հայաստանի կողմից «Բաց կառավարման գործընկերության » իրականացման գործընթացի մշտադիտարկման արդյունքները:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ Հայաստանը այս գործընթացին մասնակցում է  2011 թվականի հոկտեմբերից:Նրա դիտարկմամբ այս երկու տարիներին մոնիտորինգային լուրջ նյութ չի ներկայացվել:

 “Հայաստանում ԶԼՄ-ները քիչ են տեղյակ ծրագրին, որին Հայաստանը երկու տարի առաջ է միացել, և արդեն առաջին փուլի ավարտն է, բայց անգամ  իշխանությունները ծրագրին լավատեղյակ չեն “,- նկատեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի  նախագահ Լևոն Բարսեղյանը:

Առաջն փուլը արդեն ավարտվում է, և 2014-2016 թվականների նոր ծրագիր պիտի սկսենք: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ին Լոնդոնում  կկայանա առաջին գործողությունների ամփոփիչ գագաթնաժողովը և արդեն հունվարից կսկսվի նոր գործողությունների մշակումը:

Բանախոսները նշեցին, որ ծրագիրը շատ-շատ թերի է դեռ:Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ հետաքրքիր է այն հանգամանքը, թե ինչպես ասենք պաշտոնյաի որդին շատ արագ ձևով պաշտոնյա է դառնում կամ .»Ինչ վերաբերվում է ընտրություններից առաջ ունեցվածքի հայտարարգրերին, ապա մենք ուղարկում ենք բազմաթիվ նամակներ տարբեր գերատեսչությունների, որոնք պիտի պատասխանեն մեր ճշտող հարցերին, սակայն պատկերը անմխիթար է»:

Մելքոնյանին հատկապես անհանգստացնում է, որ նամակներին կամ լիարժեք պատասխան չի տրվում, կամ տրվում է ուշացումով: Բանախոսները կարծում են, որ երկրորդ փուլում հնարավոր կլինի ավելի արդյունավետ աշխատել:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ