07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաշմանդամ մարզիկների սպարտակիադա է անցկացվել

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպել էին մարզական սպարտակիադա` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ: Գաղափարի հիմքում հաշմանդամների մարզաձևերի մասին իրազեկումն ու հաշմանդամություն ունեցող անձանց ամառային ակտիվ ժամանցի ապահովումն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով սպարտակիադայի մասնակիցներին` քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կպահի հաշմանդամների խնդիրները` հետևողական լինելով դրանց լուծմանն ու նաև մարզական միջոցառումների միջոցով ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Սպարտակիադային մասնակցել են հաշմանդամություն ունեցող շուրջ 40 մարզիկներ, ովքեր ուժերն են չափել բասկետբոլ, սեղանի թենիս, շոու դաուն, սայլակավազք և շախմատ մարզաձևերում: Միջոցառմանը ներկա Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության երեխաներն ու նրանց ծնողներն էլ մասնակցել են էստաֆետային խաղերին: Մարզաձևերում առաջին երեք տեղերն զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ