04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Արժող-չարժողին թույլ տալ քացու տակ գցել օրհներգը դավաճանություն է» (տեսանյութ)

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ՀՀ օրհներգի փոփոխության հավանականությանը:

Հիշեցնենք` Օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրի հայտնած միտքը, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի և իր հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ, քննարկումների առարկա դարձավ:

Գագիկ Գինոսյանն ասում է` հարգանքով է վերաբերում մեծարգո շանսոնյեին, բայց չի կարծում, որ մեր օրհներգը պիտի փոխվի: Նա նշեց, որ հավանաբար Շառլ Ազնավուրը հպանցիկ կարծիք է հայտնել, իսկ մենք հարցը դարձրել ենք մատի փաթաթան: «Հերթական անգամ փորձում ենք նսեմացնել այն, ինչ որ կա: Հերթական անգամ խոսում ենք, կրակի վրա յուղ լցնում, ապա մարում կրակը»,-նկատեց Գագիկ Գինոսյանը:

Ներողություն խնդրելով բոլոր կոմպոզիտորներից` մեր զրուցակին ասաց, թե չի կարծում, որ որևէ մեկն ի վիճակի է այս գաղջ մթնոլորտում հոգու թռիչք ունենալ, որպեսզի մեր օրհներգից ավելի լավը ստեղծի, իսկ միակ ալտերնատիվ տարբերակ նա դիտարկում է Կոմիտասի «Հայաստան» երգը: 

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ