Կառավարության ծրագիրն ընդունվեց՝ աղմուկներից ու վեճերից հետո (ֆոտո)
Կառավարության 2017-2022 թ-ի ծրագիրը «Ելքի» և ՀՀԿ-ի բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ քվեարկությամբ:
Նախ «Ելքը» ՀՀԿ-ին հորդորեց չհամեմատել իրենց հետ և նշեց, թե երազում են գիշեր-ցերեկ տեսնել «Ելքին» պառակտված: «Մեր դարդով ու ցավով մի տապակվեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. «Մի փոքր համբերեք, մինչև 18 թվական»: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելքից» Գևորգ Գորիսյանը . «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղիանակություն և իրենց վստահված ձայներով են ընտրվել, մենք քայլել ենք պադյեզդներով և չենք վախենում»,-ասաց նա և մատնացույց արեց ՀՀԿ ուսխորհուրդներին, ովքեր, ըստ նրա, սրան-նրան քստմստվելով են առաջ գնում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, թե հետևելով վարչապետի հորդորին, փաստերով է եկել՝ նրան փոխանցելու համար բերել է ընտրակեղծարարությունը հաստատող փաստաթղթեր, որոնք ձեռք են բերել աղբարկղից: «Անուն ազգանուներով, հեռախոսի համարներով, հասցեներով, իրավապահներին փոխանցվել է, և ծածկոդմբոց չանելու դեպքում կլինեն մի քանի ազատազրկումներ, այդ թվում և մի քանի մարդկանց, որ նստած են այստեղ»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը. «Հանգիստ, բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը և ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին, եկեք, ծառայենք»,-ասաց նա և հորդորեց քվեարկության կարգի մասին խոսել, ոչ թե ցույց տալ, թե ով ինչ է ու ինչ ունի:
Վեճը սկսեց Վահրամ Բաղդասարյանի հայատարությունից, ով հղում արեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին, թե նորընտիր պատգամավորները նման բարձրակոչ հայտարարություններ անելիս հիշեն «պադեզդների վտանգավոր պատմությունը»: Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, թե զգույշ լինեն՝ չծեծեն:
Կառավարության ծրագրի քվեարկությունից հետո բոլորը բացի ընդդիմադիրներից մոտեցան, շնորհավորեցին վարչապետին, իսկ Արարատ Միրզոյանն էլ նրան հանձնեց փաստաթղթերը: