02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով է Ադրբեջանում հայտնված տղամարդը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։ Նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ տղամարդը գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար: Վերջինը մանկատան սան է եղել, բնակության վայր չունի։ Քաղաքապետի պնդմամբ՝  ադրբեջանական կողմում հայտնված տղամարդը զինվորական չէ. նա մտավոր խնդիրներ է ունեցել եւ որոշ ժամանակ աշխատել է քաղաքի ռեստորաններից մեկում որպես պահակ: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում պատկերված տղամարդուն ներկայացնում են իբրեւ ՀՀ զինծառայող։ Տեսանյութում տղամարդը ասում է, որ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է՝ ծնված 1974 թվականի նոյեմբերի 16-ին և վարձատրության դիմաց մարտական հերթապահություն է իրականացնում։

Սակայն տեսանյութի հայտնվելուց հետո Դովեղի գյուղապետը լրատվամիջոցներին տեղելացրել էր, որ այդ մարդն իրենց գյուղից չէ, նրան չեն ճանաչում։ Գավառի մանկատնից հաստատել են, որ վերջինս մինչեւ չորս տարեկան իրենց մոտ է հաշվառվել: Ի դեպ, վերջինիս մայրը նույնպես մտավոր խնդիրներ է ունեցել, ինչի մասին նշված է փաստաթղթերում: 4 տարեկանից նա տեղափոխվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական հաստատություն: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ