29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամեն պահի պետք է սպասել ռազմական գործողությունների վերսկսմանը»

Ադրբեջանում  հունիսի 19-ին  սկսվել են լայնամասշտաբ զորվարժություններ: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ զորավարժությանը   մասնակցելու է 23 հազար զինծառայող:

«Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 19-ից 24-ը, որին կմասնակցեն 23 հազար զինծառայողներ»,- նշվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ վերջին մի քանի օրերին հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավորներ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում  նշեց՝   քանի դեռ պատերազմական գործողությունները չեն ավարտվել,  ամեն պահի  պետք է սպասել ռազմական  գործողությունների վերսկսմանը:

«Կոնֆլիկտը լուծված չէ.   Ադրբեջանի  իշխանությունները չեն հանդուրժում այս վիճակը, ուզում են «վերադարձնել օկուպացված տարածքները»:  Մենք պիտի պատրաստ լինենք  պատերազմի՝ անկախ նրանից, Ադրբեջանը զորավարժություններ  կանցկացնի՞,  թե՞  ոչ:   Դժվար է ասել, որ  այս զորավարժություններին  անպայման կհետևեն զինված հարձակումները,   բայց հակառակն էլ չենք կարող պնդել», – նշեց քաղտեխնոլոգը:

Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանն  ուզում է ստուգել, ապա բարձրացնել իր բանակի մարտունակությունը. դա ամբողջ աշխարհում էլ ընդունված է:

«Բայց քանի որ հիմա հայկական ու ադրբեջանական կողմերի  հարաբերությունները լարված են ու սրված, հայկական կողմը  լարվում է Ադրբեջանի՝ զորավարժություններ անցկացնելու փաստից: Եվ  մենք մտածում  ենք, որ   սա կարող է պատերազմի ազդակ լինել: Նույնատիպ  լարված վիճակ է ստեղծվում նաև ադրբեջանական կողմի մոտ,  երբ   հայկական կողմն է զորավարժություններ անցկացնում Արցախում:

Մի բան էլ հիշեցնեմ. որքան մոտենում է Մեծ  քսանյակի (G20- հեղ.) համաժողովի անցկացման օրն ու ժամը, այնքան ավելի են  լարվում  հայ- ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանն ուզում է սրել ռազմական  գործողությունները, դա բարդել հայկական կողմի   վրա:  Ալիևը  ուզում է աշխարհին ասել՝ մի՛ մոռացեք ԼՂ հիմնահարցի մասին», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ