08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես անձնապես հանդիպել Աստծու հետ

«Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի» :

(Մատթեոս 9:27)

Այսպես դիմեցին երկու կույրերը Քրիստոսին՝ հայցելով բժշկություն։ Հիսուս միանգամից չարձագանքեց՝ ցանկանալով վստահ լինել իրենց անկեղծության մեջ։ Ապա կույրերը գնացին Քրիստոսի ետևից այնքան, մինչև Հիսուսին հանդիպեցին առանձին։ Այսպես է հոգևոր կյանքի պայմանը. վստահություն և անձնական հանդիպում Աստծո հետ։

Այն որ կույրերը դիմում էին Հիսուսին «Դավթի Որդի» բացականչելով, նշանակում է Նրան ընկալում էին Տիրոջը, որպես աշխարհիկ տիրակալի. ոչ լիարժեք պատկերացում ունեին Քրիստոսի մասին։ Այս կույրերը դիմեցին Հիսուսին իներցիայով. լսել էին Նրա զորության և հրաշքների մասին։

Մենք էլ հաճախ գալիս ենք եկեղեցի ու մասնակցում ծեսերին, խնդրում ենք Աստծո օրհնություն ու ողորմությունն՝ իներցիայով, բայց չգիտենք ինչո՞ւ։ Վստահո՞ւմ ենք Աստծուն, թե՞ պարզապես փորձում ենք. կստացվի՝ լավ, չի ստացվի, ոչինչ չենք կորցնում։

Հաճախ դիմելով Հիսուսին, թեև մենք ոչ լիարժեք պատկերացում ունենք, թե Ո՞ւմ ենք դիմում և ինչ կարող ենք ակնկալել, սակայն Աստված Իր սերն է բաշխում ամենքիս, եթե անկեղծ ենք և պատրաստ ենք գնալու Իր ետևից։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ