Հարգելով Շառլ Ազնավուրին` դա օրհներգի հարմար երգ չի (տեսանյութ)
Օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրի հայտնած միտքը, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի և իր հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ, քննարկումների առարկա դարձավ:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իհարկե, մեծ հարգանք կա Շառլ Ազնավուրի հանդեպ, նաև կոնկրետ հենց վերանշյալ ստեղծագործության, սակայն դա օրհներգի հարմար երգ չի:
«Ես գտնում եմ, որ մեր օրհներգը վատը չի»,-նկատեց նա: Պատգամավորը կարծում է, որ օրհներգն այնպիսի հնչույններով սկսվի, որ կարողանա դահլիճին ոտքի կանգնեցնի, նաև երաժշտությունը պիտի պարունակի խրոխտություն:
Մանրամասները`տեսանյութում: