14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անի Հովհաննիսյանի պաշտպանն առաջարկում է բերման ենթարկել Տիգրան Ուրիխանյանին /տեսանյութ/

Այսօր տեղի ունեցավ «Անալիտիկ»-ի գործով հերթական դատական նիստը:  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չէր ներկայացել   «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստին:
Հիշեցնենք՝    արդեն  4-րդ նիստն է՝ հենց գործով տուժող Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու պատճառով չի  կայանում: 

«Տուժողը իր նախորդ դատական նիստին դատարան ուղարկված գրությամբ հայտնել էր, որ պարտադիր կներկայանա այսօրվա դատական նիստին: Ամեն անգամ դատական նիստին մի պատճառաբանությո՞ւն բերել։ Ես առաջարկում եմ կամ բերման ենթարկելու որոշում կայացնել, կամ իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխել, կամ նրա ցուցմունքները որպես ապացույց չճանաչել»,- ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Անի Հովհաննիսյանն իր հերթին նշեց.  «Ինը ամիս տևած նախաքննության ընթացքում Տիգրան Ուրիխանյանը ժամանակ չգտավ գալ առերեսման, հիմա ժամանակ չի գտնում գալ դատական նիստերին ներկայանա, բայց  ժամանակ գտավ սուտ հաղորդում տալու:  Ես միանում եմ պաշտպանիս, կարծում եմ իմ իրավունքների ոտնահարում է արդեն տեղի ունենում, ես կալանքի տակ եմ գտնվում ապօրինաբար»:

Հիշեցնենք՝ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի՝ նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ