13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ջրահեռացման համակարգի խողովակներն ու ցանցերը լի են աղբով»

Երևանի ջրահեռացման համակարգի խողովակներն ու ցանցերը  լի են աղբով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։
 «Պետք է մաքրվեն դրանք, որպեսզի նման բաների ականատես չլինենք։ Հեղեղը սովորական անփութության հետևանք է»,  ասաց բանախոսը:

 Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նշեց ՝ համաձայն չէ  բնապահպան Կարինե Դանիելյանի այն պնդմանը, որ Երևանում հեղեղումների պատճառը Գետառի փակումն է:
«Գետառը պատճառ չէ, դրա փակումը նախագծերով հաստատված է։ Պարզապես պետք է թույլ չտալ, որ հորդ անձրևաջրերը չմտնեն Երևան», – նշեց ճարտարապետը՝ պնդելով՝   հեղեղումների պատճառը ջրահեռացման համակարգի խողովակների խցանումներն են։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ