14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բաքվում սովորություն են դարձրել մի բան ասելն ու հակառակն անելը

Այսօր Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտգգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որ ստատուս քվոն այլևս անընդունելի է։

Նալբանդյանը նշել է, որ Բաքվում սովորություն է դարձել մի բան ասելն ու հակառակն անելը։ 

«Տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն կենտրոնանալու ինչ-որ բանի վրա եւ դա անընդմեջ կրկնելու՝ ինքնին արժեզրկելով ասածի իմաստը եւ անելով հակառակը: Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն», – ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը խոսում է մարդու իրավունքների, խոսքի  ազատության մասին, բայց անում է հակառակը: 

 

Խոսելով Բաքվի կողմից մշտապես մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ ընկած են հիմնախնդրի կարգավորման հիմքում՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ դրանք 4-ն են, և հենց Ադրբեջանն է մշտապես հրաժարվել իրականացնել նախորդ ընդունվածները։

«ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը 4-ն են, քանի որ, երբ դրանք ընդունվում էին, ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր կատարել նախորդը։ Բացի այդ, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի մասին, դրանք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանն ու զինադադարի հաստատմանը», – ասել է նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ