07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը` թիրախո՞ւմ /տեսանյութ/

Երեւաւնի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը համընկել էր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա հետ: Արարողությունից հետո  Տարոն Մարգարյանը  ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և այլ բարձրաստիճան  պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց  քաղաքային պանթեոն։ 

Տարոն Մարգարյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Հարցին, թե  Ազգային ժողովն օրերս ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը,որի միջոցով պայքար է սկսվելու  բարձրաստիճան պաշտոնյաների ձեռք բերած միլիոնների աղբյուրները պարզելու ուղղությամբ Մտավախություն ունի արդյոք քաղաքապետը, որ  կհայտնվի հանձնաժողովի թիրախում։

«Վերջին 12 տարվա ընթացքում ես գրեթե իմ պաշտոնները զբաղեցրել եմ ընտրությունների արդյունքների միջոցով։ Այդ ընտրությունների արդյունքում միշտ էս  հարցը քննարկվել է, իմ հայտարարագիրը ևս ուսումնասիրության առարկա է դարձել նաև  իրավապահ մարմինների կողմից»,-արձագանքեց Տարոն Մարգարյանը:

Հարցին՝ քաղաքապետարանի պաշտոնական արարողություններին ճոխ ծախսեր դարձյալ անելո՞ւ եք, թանկարժեք կոնյակներ և այլն քաղաքապետը պատասխանեց.

«Հարգելիներս, եթե դուք ձեր տունը  հյուր եք ընդունում , ուրեմն պետք է պատվով ընդունեք»,-նկատեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ