20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մաշկիս վրա եմ զգացել. Տարոն Մարգարյանը հոր մասին /տեսանյութ/

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Հիշատակի պատարագից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Լրագրողների հետ զրույցում  Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգայրանը խոսեց հոր մասին:

«Փոքրուց հետևել եմ իր գործնեությանը և լսելով, տեսնելով իմ մաշկի վրա զգալով շատ բան իր սկզբունքներով ապրել եմ և այդ ամեն ինչը փորձում եմ փոխանցել նաև իմ երեխաներին: Այն սկզբունքները, որոնք հայրս սերմանել է իմ մեջ՝ մինչև վերջ հավատարիմ եմ մնալու…»,-նշեց Տարոն Մարգարյանը:

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 12-ին կայացել է  Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Ներկա են եղել ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ սրբազան Կճոյանը, պատգամավորներ, գործադիրի անդամներ վարչապետի գլխավորությամբ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ