20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Տարո´ն ջան, մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»

«Երևանը բախվում է մի շարք խնդիրների, որոնց համար հարկավոր է լուծում գտնել, դրանց շարքում է տրանսպորտի խնդիրը»,-այսօր Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ասաց հավելեց նախագահը:

Նա ընդգծեց, որ որևէ խնդրի լուծման համար հեծանիվ հորինել պետք չէ, այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման ու նրա գրավչության միջոցով: Նախագահը նշեց, որ սա պետք է լինի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը ու դրան պետք է արագություն հաղորդել: Սերժ Սարգսյանը նշեց, որ մեկ այլ խնդիր է նաև աղբահանությունը, իհարկե, այս ոլորտում առաջընթացներ կան, բայց. «Այսքանով բավարարելու հիմնավորումներ չունենք»,-նկատեց նախագահը:

Ըստ նրա՝ պետք է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Նախագահն անդրադարձավ նաև վերելակների խնդրին՝ ասելով, որ ըստ իրեն, դրանցի շատերը պիտի փոխվեն:

«Տարոն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի, դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և «Հանրապետականի» ղեկավարներից մեկը: Այս օրը մեզ համար շատ հիշարժան օրերից մեկն է»,-ասաց նախագահը՝ հիշեցնելով, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ