14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Փոստանջյանի քայլը «Ելքն» անիմաստ է համարում

«Անկեղծ  ասած՝ չէի ուզենա մեկնաբանել «Երկիր ծիրանի»-ի որոշումը՝ ավագանու նիստը բոյկոտելու հարցում: Կարող եմ ասել՝ «Ելք»-ը որոշել է մասնակցել ավագանու բոլոր նիստերին, առաջարկություններ ներկայացնել, աշխատել  այն ծրագրերի վրա, որոնք կարող են դրական փոփոխություններ բերել իրենց հետ: Իսկ ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի»-ի դիրքորոշմանը, կարծում եմ՝ դա իրենց որոշելիք հարցն է. ես հակառակ կարծիքին եմ, այսինքն՝ եթե Փոստանջյանը կարծում է, որ պետք է բոյկոտել նիստերը, ապա մենք կարծում ենք՝ բոյկոտելն անիմաստ է», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  Երևանի ավագանու՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը:

Վերջինս  շեշտեց՝ բոյկոտների անփառունակ պատմությունները  ցույց են տվել՝   դրանով ինչ-որ բանի հասնել հնարավոր չէ:

«Մեր պատմությունն, այո՛, հենց դա է ցույց տվել, հետևապես, մենք  բոյկոտն անիմաստ ենք համարում», – եզրափակեց Տիգրան Ավինյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ