29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմության շոկը շարունակվում է

Նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համար էլ է ակներև, որ կայացած ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական  ուժերը շոկից դեռևս չեն կարողանում դուրս գալ: «Ապատիայի մեջ են բոլորը, շոկային վիճակ է ընդդիմության մեջ, ըստ էության, որովհետև ժողովուրդը քվե չտվեց ընդդիմության մի մեծ հատվածի: Ավելի ճիշտ տվեց, բայց ոչ բավարար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Այստեղից հետևություն պետք է անել, որ եթե չեն սիրում ընդդիմությանը, բայց ես ծայրահեղություն եմ տեսնում, որ նաև ընդդիմության նկատմամբ էլ չունեն վստահություն այլևս, որովհետև տարիներ շարունակ անընդհատ փողոց ենք հանել ժողովրդին, խոստումներ տվել, որ սա վերջին պայքարն է, որ իշխանությունը խուճապի մեջ է, որ շուտով վայր է դնելու իր լիազորությունները և այլն: Բնականաբար, ժողովուրդն արդեն այստեղ մտածելու խնդիր ուներ և մեղադրել ժողովրդին, որ փողը վերցրեց, քվեն տվեց, այդքան էլ արդար չէ»,-կարծում է նա:

Լյուդմիլա Սարգսյանն ընդգծեց, որ ժողովուրդը մտածեց այսպես՝ իսկ ի՞նչ տարբերություն, թե ով պիտի լինի, եթե չեմ վստահում ընդդիմությանը, իշխանությանն էլ չեմ սիրում, բայց այստեղ անվտանգության երաշխիք եմ տեսնում ու կայունություն, եթե փող էլ առաջարկում են, ինչու ոչ, կվերցնեմ ու կընտրեմ:

«Ինձ համար, իհարկե, դա շատ ընդունելի տարբերակ չէ, բայց ես կարծում եմ, որ մենք սխալները մեր մեջ պիտի փնտրենք, ոչ թե ժողովրդի: Ժողովուրդը միշտ գնում է նրա հետևից, ում վստահում է: 2008-ից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը գնալով թուլացան, ու արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք»,-եզրափակեց ՎՍԴՀԿ ատենապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ