14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ժողովրդն ուզում է Պոլսո պատրիարքարանում մեկ գահակալ տեսնել»

Ժողովրդն ուզում է  Պոլսո  պատրիարքարանում մեկ գահակալ տեսնել:  Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասյպիսի տեսակետ հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:

Բանախոսը շեշտեց՝  պահին չորս արքեպիսկոպոս թեկնածու կա, որոնք կարող են հավակնել պատրիարք դառնալուն:

«Մինչ այս պահը մենք չենք կենտրոնացել թեկնածուների խնդրի վրա, որովհետև չենք ունեցել նախընտրական գործընթացի մեկնարկի հնարավորություն: Այս պահին վերջին 9 տարիների ընթացքում ամենամոտն ենք այդ մեկնարկին»,-ասաց Գոչունյանը:

Գոչունյանը հույս հայտնեց, որ   առաջիկայում  չորս թեկնածուների շրջանակում համագործակցություն կլինի:
«Կարծում եմ, չորս թեկնածուն մեզ համար ճոխություն է»,-ասաց  բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ