Մասնագիտություն ընտրելիս «մոդայով» մի՛ առաջնորդվեք /տեսանյութ/
Սոցիոլոհ Ահարոն Ադիբեկյանը վստահ է ՝ մասնագիտություն ընտրելը մարդու կյանքում առանցքային նշանակություն ունի: Որպես օրինակ՝ սոցիոլոգը հենց իրեն ներկայացրեց՝ նշելով, որ մինչև սոցիոլոգի մասնագիտությունն ընտրելը՝ ունեցել է ևս երկու մասնագիտություն, ավելի ուշ է կողմնորոշվել:
Վերջինս շեշտեց՝ տարիներ առաջ բուհերը հիմնականում տնտեսագետներ ու մենեջերներ էին պատրաստում, իսկ հիմա այդ տենդենցը նահանջել է: Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ամենաշատը վերջին տարիներին զարգացել է սպասարկման ոլորտը: Բայց կան մարդիկ, ովքեր ասում են՝ ամոթ է, որ գնամ խանութում բան վաճառեմ: Բայց, իրականում, դա մասնագիտություն է: Մարդը կարող է հետագայում իր սեփական խանութը հիմնել, իր գործը սկսել: Այսօր հիմնականում դիմորդները նախընտրում են հումանիտար բլոկ», -նշեց սոցիոլոգը՝ հավելելով՝ երբեմն մարդիկ մասնագիտություն ընտրելից առաջնորդվում են մոդայով, ինչն այս պարագայում շատ սխալ է: