Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան. Աստվածաշունչը զգուշացնում է
Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։
Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց։
Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան և անմահ Աստծու փառքը հատկացրին մահկանացու մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող պատկերների։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծու վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրա՛նց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն։
Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:18-25