02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդիկ բողոքում են, բողոքում ու նորից հարմարվում (տեսանյութ)

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` ինչ-որ բան որպեսզի վերականգնվի, ռեալ ազդակներ են պետք, ռեալ փոփոխություն, և որպեսզի մարդկանց հավատն էլ ընտրական գործընթացի նկատմամբ վերականգնվի, մարդիկ պիտի էական փոփոխություններ տեսնեն: «Ընտրական գործընթացները դադարել են մարդկանց մեծ հուզմունքներ պատճառել, հասարակությունն իր կյանքով ապրում է, բայց մարդիկ իրենց դերն ու նշանակությունը չեն զգում առանձնապես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` խոսելով ընտրություններից հետո հասարակական հոգեբանական վիճակի մասին:

Հոգեբանն ընդգծեց, որ հասարակությունն ապաքաղաքակացված վիճակում ապրում է, եթե ելիներ ցցուն ընդդիմություն, ուրիշ բան, բայց ստացվում է, որ մարդիկ բողոքում են, ինչ-որ բաներ են անում, բայց չկա մի ուժ, որի հետևից կարող են գնալ: «Եվ մարդն ստիպված մտնում է սովորական առօրյա»,-նկատեց նա:

Ըստ Կարինե Նալչաջյանի, եթե ընտրություններից առաջ տրված խոստումները գոնե կատարվեն, հիասթափության խնդիրն ինչ-որ չափով կլուծվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ