01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններով ՀՀ Ազգային ժողովին վերապահված վերահսկողական գործառույթներն արդյունավետ իրականացնելուն, դրանից բխող «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխությունների հիման վրա ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն վերաբերող հարցեր: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ