26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

…որ գտնեն հանգստություն. հաշմանդամություն ունեցող երեխայի մաղթանքը (ֆոտո, տեսանյութ)

Այսօր Գյումրիի նախակրթարաններում, խաղահրապարակներում հունիսմեկյան բազմազան միջոցառումներ էին կազմակերպվել` օրը տոնական դարձնելու համար: Ամենուր կարելի էր տեսնել  գեղեցիկ  հանգնված երեխաներ, գույզգույն փուչիկներ, լսել մանկական  մեղեդիներ ու  խաղեր:

            Բայց  Գյումրիի մեկ այլ անկյունում  մանկական տոնը  այլ կերպ էին նշում : «Էմիլի  Արեգակ» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում ամեն ինչ այլ էր:  Հաշմանդամություն ունեցող երեխաները հյուրընկալել էին  թաղամասի հասակակից  ընկերներին, միասին խաղում էին, զվարճանում, երգում, պարում ու  կավիճով նկարում իրենց  սիրելի հերոսներին:

            Երեխաներից մեկը՝ Էդիկ Թորոյանը,  առաջին կարգի հաշմանդամություն ունի, բայց կարելի է   նրանից սովորել լավատեսություն, կյանքի նկատմամբ  հույս ու հավատ: Նա  միշտ զարմացնում է իր  խելացի պատասխաններով  ու այն պատրաստակամությամբ, որ  թեկուզ և ինքը սայլակով է տեղաշարժվում, բայց ցանկանում է օգնել   կարիքավորներին. «Ես շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ վատ պայմաններում ապրող երեխաները  ապրեն լավ պայմաններում»: Հարցին, թե ինչ է պակասում երեխաներին, Էդիկը պատասխանեց. «Երեխաները պետք է հույս ու հավատ ունենան, որ կարողանան հանգստանալ: Հույսն ու հավատը Արեգակի /նկատի ունի ցերեկային կենտրոնը/  հետ կապ չունի, դա եկեղեցական է: Իսկ ամենաշատը կուզեի, որ նա,  ով որ ընտանիքից դուրս է,  սոցիալապես անապահով է, թող  լավ տուն ունենա, զուտ իմ համար չեմ  ասում, այլ բոլորի»:

«Հայկական Կարիտաս» բարեգործական  կազմակերպության  համակարգող  Թամարա Վանոյանն էլ  նախ շնորհավորեց երեխաներին, ապա անդրադարձավ  նաև խնդիրներին: Նշեց, որ երեխաները ավելի  հեշտ են ընդունում, խաղում հաշմանդամություն ունեցող երեխաներին, քան   մեծահասակները:  Իսկ ինչ վերաբերում է նրան, թե   ինչքանով են երեխաները ներառված մեր հասարակության մեջ  ու արդյոք ներառական դպրոցները օգնեցին որոշակի խնդիրներ հաղթահարել,  Թամարա Վանոյանն ասաց. «Մենք այնպես արեցինք, որ դպրոցից հետո երեխաները   գան մեր ցերակային կենտրոն, ճիշտ է` դպրոցում դեռ շատ խնդիրներ կան,  մասնագիտական պատրաստվածության խնդիր կա,  հմտություններին քչերն են տիրապետում, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք էլ կհաղթահարվեն ու հավասար հնարավորություն կտան բոլորին»IMG_20170601_102301 IMG_20170601_102329 IMG_20170601_102330 IMG_20170601_102701  IMG_20170601_103424 IMG_20170601_103620 IMG_20170601_103625 IMG_20170601_103638 IMG_20170601_103920 IMG_20170601_104953 IMG_20170601_105000

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ