12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամեն մի ընտրության ժամանակ թեկնածուների մեջ լինում են ինտրիգներ. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

Լոռու նախկին փոխմարզպետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանն ասում է, որ իր փոծմարզպետ եղած ժամանակ Լոռու մարզում էլ է եղել համայնքի խոշորացում, և այն ժողովրդի ցանկությամբ է եղել: «Շատ հանգիստ անցան և´ հանրաքվեն, և´ ընտրությունները, ես դժգոհություն չեմ տեսել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` խոսելով համայնքների խոշորացումից:

Միաժամանակ, Վանիկ Ասատրյանը նշեց, որ դեռ խմբակցությունում այդ հարցը չեն քննարկել, ու չի կարող ասել, թե արդյոք կողմ, թե դեմ կլինեն: Հարցին, թե որն է իր անձնական դիրքորոշումն` արդյոք արդյունավետ է եղել համայնքների խոշորացման առաջին փուլը, նա արձագանքեց.  «Ես այսօր քաղաքականության մեջ եմ, ես ունեմ դաշինք»:

Դիտարկմանը, թե համայնքների ղեկավարների միջև են ինտրիգներ առաջանում արդյունքում, նախկին փոխմարզպետն արձագանքեց. «Ամեն մի ընտրության ժամանակ թեկնածուների մեջ լինում են և´ դրական ինտրիգներ, և´ բացասական, դա էլ չի բացառվում, բայց ամեն դեպքում ազատ դաշտ է, ամեն մարդ եթե ունի իր ռեյտինգն այդ տարածքում, թող պայքարի, թող ընտրվի: Ամեն դեպքում Թումանյանի շրջանում եղավ, ընտրությունն էլ անցավ, համայնքի ղեկավարն էլ ընտրվեց ճանաչված մարդ, ու մինչ այսօր ես ոչ մի խնդիր չեմ տեսել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ