28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մտածելու բան կա, ես մտավախություններ ունեմ. ՀՀԿ-ական պատգամավոր

Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չգիտի, թե համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ է եղել, թե ոչ: «Մտածելու բան կա այստեղ` իմ կարծիքով: Ես մտավախություններ ունեմ, որ պիլոտային ծրագրերով կատարված փոփոխությունները պիտի հետագայում ուսումնասիրվեն, ժամանակ տրվի, հասկացվի, թե դրա օգուտն ինչքան է, նոր շարունակվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե նախորդ անգամ կատարված խոշորացումը օգուտ տվել է, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև առանձնապես ժամանակ չի անցել դրանից, նոր է»:

Դիտարկմանը, թե մեծամասամբ համայնքների ղեկավարները կողմ չեն լինում, դժգոհում են, Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց. «Համայնքի ղեկավարը դժգոհում է, դրա հետևը կարելի է ուրիշ բան տեսնել: Դա ժողովրդին հարցնելու բան է, ոչ թե միայն համայնքի ղեկավարին: Համայնքի  ղեկավարն ավելի լավ գիտի ամեն ինչ, բայց ժողովուրդը պիտի որոշի»:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Շիրակում 2 շրջաններում են եղել, արդյունավետությունը դեռ չի տեսել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ