02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ` 2017 թվականի հունիսի 2-5-ը, Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը:
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Պարսկաստանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝  միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 18:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 3-ին և 4-ին, ժամը 18:00-ին նույն համերգասրահում երևանյան հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները։

Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Ս. թ. մայիսի 31-ին, ՀՀ  մշակույթի նախարարությունում «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադիր-ղեկավար Սիլվա Մեքինյանը, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, համերգավար Նոնա Ոսկանյանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի համոզմամբ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնն այն լավագույն հարթակներից է, որի շնորհիվ հնարավոր է հայտնաբերել, ճանաչել, այնուհետև` աջակցել և նպաստել  շնորհալի երեխաների մասնագիտական առաջխաղացմանը: «Նախարարության և նախարարի անունից ողջունում եմ փառատոնին մասնակից  բոլոր երեխաներին, ինչպես նաև  նրանց մանկավարժներին, որոնց նվիրվածության շնորհիվ մեր երեխաները տարբեր հեղինակավոր մրցույթներում մշտապես արժանանում են մրցանակների»,-նշել է Ա. Պողոսյանը:   

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Սիլվա Մեքինյանը նշել է. «Այս տարի փառատոնի հյուրեկ երաժիշտների մեծ մասը շնորհաշատ հայազգի պատանիներն են, ովքեր մեծանում են հայրենիքից հեռու, սակայն փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու նրա մշակույթին։ Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային բազմազան ծրագրեր: Պատանիները մոտիկից կծանոթանան Հայաստանին. կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, ինչպես նաև մայրաքաղաքի տեսարժան վայրեր»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ