13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ էր հարկավոր Դոն Պիպոյի մահը. մանրամասներ /տեսանյութ/

«Մահափորձը դա կատարված, ավարտված գործողություն է, որը այս կամ այն կերպ հաջողվել է, կամ ձախողվել: Տվյալ պարագայում մահափորձ չի եղել: Եղել է զինված հանցախմբի վնասազերծում, իհարկե մամուլը դա մեկնաբանեց, որպես մահափորձ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանի դեմ պատրաստվող մահափորձին, ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

Մակարյանը ընդգծեց.« Սա անմարդկային վերաբերմունքի և ապատիայի դրսևորում է սեփական հայրենակցի հանդեպ»:

Հայկազ Մակարյանի խոսքով՝ Դոն Պիպոն բազմաթիվ անգամ մանրամասնել է իր մականվան պատմությունը և նա նշել է, որ ինքը քրեական հեղինակություն չէ, այլ գործարար մարդ, ով զբաղվում է նաև բարեգործությամբ:
«Ես զրուցել եմ Արթուր Ասատրյանի եղբոր՝ Արմեն Ասատրյանի հետ և գիտեմ, որ Դոն Պիպոն հանցավոր աշխարհի հետ կապ չունի»,-նշեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ