14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլն ու Զառան երևի շատ խառն են

Մի տեսակ պասիվ են մեր ընդդիմադիրները: Տղաներ ու աղջիկներ, հո բան չի՞ պատահել. ախր 1 օր ա արդեն անցել ինչ էս ալկաշներին բռնել են, իսկ դուք դեռ իրանց իրավունքները չեք պաշտպանել, չեք հերոսացրել, չեք ասել, թե բա իրանք ռեժիմի դեմ էին պայքարում… Նիկոլն ու Զառան երևի շատ խառն են: Գրում է օգտատեր Կարեն Վարդանյանը Երեւանում ոստիկանների վրա կատարված հարձակման առնչությամբ: 

Մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության պարեկապահակային գնդի աշխատակիցները ահազանգ են ստացել, որ Երեւանի Խանջյան փողոցում Մանկավարժական համալսարանի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Նրանք մոտեցել են այդ վայրին, փորձել են հանդարտեցնել վիճողներին, սակայն վերջիններս սկսել են քաշքշել ու հարվածել ոստիկաններին:

Պարզվել է, որ վիճաբանող տղամարդիկ հարբած են եղել, նրանց ոստիկանական լրացուցիչ ուժերի օժանդակությամբ բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 20-ամյա Հարություն Ե.-ն, 36-ամյա Արման Կ-ն, 37-ամյա Մերուժան Մ.-ն, 39-ամյա Հովհաննես Ա.-ն, 46-ամյա Մհեր Ա.-ն ներկայացրել են վիճաբանության մանրամասները:

Նրանցից Արման Կ.-ն, Մհեր Ա.-ն եւ Հովհաննես Ա.-ն կալանավորվել են:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ