14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչպե՞ս կանեն այս անգամ

«Այդ թեման դեռ չենք քննարկել»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի խմբակցությունն արդեն որոշել է, թե ինչպես է քվեարկելու Կառավարության ծրագրին, ասաց խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

Դիտարկմանը, թե արդոք միտում կա, որ եթե իրենք այսուհետ ընդդիմադիր են, ուրեմն պիտի անպայման դեմ քվեարկել, նա արձագանքեց. «Այս պահի դրությամբ մենք չենք քննարկել այդ թեման, քննարկենք, ընդհանուր ֆրակցիայի որոշումը կհայտնենք»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ը հիմնականում ազատ է թողնում իր պատգամավորներին Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, և արդյունքում մեծամասնությունը կողմ է քվեարկում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ