25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

««Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն պետք է բոյկոտեն»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ «Ելք»-ն ու  «Երկիր ծիրանի»-ն պետք է բոյկոտեն Երևանի ավագանու աշխատանքները, այլապես նրանք ևս պատասխանատու են Հայաստանում տիրող թշվառության ու արտագաղթի համար:

«Այո՛, նրանք պատասխանատու են. եթե ՀՀԿ-ն ունի յոսթանաուն տոկոսի հասնող պատասխանատվություն, իրենք էլ, քսան-երեսուն տոկոսի  հասնող  պատասխանատվություն ունեն: Եթե նրանք մասնակցեն նիստերին, կնշանակի՝ լեգիտիմ են համարում այս ընտրութոյւնները ու պատասխանատվություն են կրում այս վիճակի համար:  ՀՀԿ-ի հետ նույն նժարի  վրա չկանգնելու համար նրանք ճիշտ կանեն, եթե բոյկոտեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց    Ազատ Արշակյանը՝ շեշտելով՝ միևնույն է՝, ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն  է, և քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու հարցում «Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ն  մեծ հաշվով ոչինչ անել չեն կարողանա:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին՝ Ազատ Արշակյանն ասաց. «Եթե նա լինի ավագանու կազմում, ապա  անպատման հոտաքրքիր  կդարձնի ավագանին, բայց քանի որ նա ռեսուրս չունի,  չեմ կարծում, որ կկարողանա իր ծրագրերը կյանքի կոչել: Եթե նա պիտի գնա նիստերին՝ ինչ-ինչ հարցեր բարձրացնելու համար՝ որպես խոսափող,  ապա կարող եմ ասել՝ ՀՀ-ում խոսի ազատությունն այն մակարդակում է, որ նա դա կարող է անել նաև այն պարագայում, եթե ավագանու կազմում չլինի», – նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ