Անժելա Ստեփանյանը՝ զինվորներին. զորամասը ցնցված էր /տեսանյութ/
«Արցախում կայացած մեր համերգը աննախադեպ էր: Հրամանատարը փաստեց այդ մասին: Անգամ ճաշարան չէին գնում զինվորները և անձրևի տակ մասնակցում էին համերգին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը, ով բարեգործական ծրագրերով հանդես է գալիս նաև Հայաստանում:
Մայիսի 14-ին Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանի և «Սոսե մայրիկ» հիմնադրամի՝ նախագահ Մարիամ Ստեփանյանի նախաձեռնությամբ կայացել է համերգ Քարվաճառի զորամասում:
« Հինգ ամիս է Հայաստանում եմ և շարունակում եմ հավատարիմ մնալ սկզբունքներիս: Ես բեմահարթակ եմ տրամադրում, բացահայտում եմ շնորհալիներին: Իսկ զինվորը ինձ համար այլ արժեք է ու այսօր ես տեսա, որ զինվորը միայն հոգևոր սննդի պահանջ ունի: Զինվորները ամեն բան ուտում են, բայց այցելությունը ու ջերմությունը նրանց շատ է անհրաժեշտ»:
«Երեխեք ջան, որ Ձեր մամաների հետ խոսեք, ասեք, որ Անժելա Ստեփանյանն էր եկել իրենց փոխարեն Ձեզ գրկելու: Իրենք շատ կուրախանան, որ դուք այսօր պարում եք»,-զինվորներին է դիմել Անժելա Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: