14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին

Մայիսի 26-ին մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Նամականիշի վրա պատկերված է Մարգարիտ Բարանկիցեն, ով «Ավրորա» մրցանակի է արժանացել Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցած բացառիկ ազդեցության համար: Նա փրկել է մոտ 30 հազար երեխա՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք։ Նամականիշի հեղինակն է «Ավրորա»  նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Չափսերն են՝ 50,0 x 50,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հատ։ Տպագրվել է Կանադայի Lowe Martin Group տպարանում։

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ