26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող քարոզչական ավտոարշավ կանցկացվի

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը  Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի և Ներդրումների գծով տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերություն, ծանոթացել զարգացման ծրագրերին։ Շրջայցից հետո «TSD»-ի ղեկավարների հետ քննարկել են Հիմնադրամի աջակցության  հնարավորությունները։

2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ անցկացնել եվրոպական 22 երկրի 37 քաղաքում։

«Պետական և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Ի դեպ, արդեն 4 երկրում այդպիսի ներկայացուցչություններ են բացվել:

Գործարարի հետ քննարկել են նաև ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրները՝ լուծման նպատակով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ